ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               

Արևմուտքը լավ գիտի, թե Նիկոլն ինչ է անում

Արևմուտքը լավ գիտի, թե Նիկոլն ինչ է անում
02.12.2024 | 09:22

Վրաստանում ոստիկանների վրա կրակող ցուցարարը խաղաղ է, իսկ Հայաստանում խաղաղ ցույցի դուրս եկած քաղաքացին՝ ագրեսոր։ Սա՛ է Արևմուտքի պատկերացումը։ Իրերի դրությունը այսպես է, քանի որ Վրաստանում ընդդիմությունն է Արևմուտքի շունը, իսկ Հայաստանում՝ իշխանությունը։ Սա՝ բոլոր այն ընդդիմադիրների համար, ովքեր կոչ-նամակներ, բացահայտումներ, խնդրագրեր են գրում Արևմուտքի դեսպանատներ, թե բա՝ տեսեք ինչ է անում Նիկոլը։ Իրենք լավ գիտեն, թե Նիկոլն ինչ է անում, ավելին, հենց դրա՛ համար էլ նրանց պետք է Նիկոլը։ Շարունակեք նամակներ գրել, պատվիրակությունների կազմում գնալ ԵԽԽՎ, ԵՄ, Օսկանյանը թող Արևմուտքում հանդիպումներ ունենա, ու անպայման հույս ունեցեք, որ քեռի Սեմը հենց հասկացավ, թե ինչ վատն է Նիկոլը՝ ձեզ բերելու է իշխանության։

Բորիս Մուրազի

Դիտվել է՝ 3134

Մեկնաբանություններ